Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ արևելյան երկրների, այդ թվում՝ Հունգարիայի և Լեհաստանի ֆերմերներին խոստացել է 100 միլիոն եվրո օգնություն տրամադրել Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքը վերացնելու համար և պահանջել է պահպանել եվրոպական միասնությունն առևտրի հարցում: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը։
Այն նաև ընդգծում է, որ միասնական շուկայի և ԵՄ միասնական մաքսային տարածքի սկզբունքի շրջանակներում անհրաժեշտ է «եվրոպական միասնական մոտեցում» համայնքի երկրների գործողություններում։
Ապրիլի 14-ին Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան կոչ են արել ստեղծել ուկրաինական հացահատիկի գնման միասնական եվրոպական մեխանիզմ և ԵՄ-ում սահմանել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների մաքսային քվոտաներ։
Արևելյան Եվրոպայի երկրներն աստիճանաբար արգելում են Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը, քանի որ ուկրաինական արտադրանքի հայտնվելը հանգեցրել է տեղական ֆերմերների ապրանքների գների իջեցման, գրում է Newsweek-ը: