Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով Տեղ բնակավայրում ապրիլի 11-ին վիրավորված 6 զինծառողի կյանքին վտանգ չի սպառնում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նրանց առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը կայունանում է։
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։