Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը պաշտոնական այցով կմեկնի Դամասկոս, որը կլինի առաջին նման այցը 2011 թվականից ի վեր: Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սիրիայի տեղեկատվության նախարարությանը։
Նշվում է, նախարարը կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ:
Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադն այցելել էր Սաուդյան Արաբիա։ Բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել: