ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպում է ունեցել 44-օրյա մարտական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքի անդամները բարձրացրել են մի շարք խնդիրներ՝ կապված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ծնողների բարձրացրած հարցերը իր անմիջական ուշադրության ներքո են, և Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին հուզող հարցերի շուրջ պարբերաբար հանդիպումներ ունենալու վերաբերյալ: