ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Խարթումում ԱՄՆ դեսպանության մեքենաները հարվածի տակ են հայտնվել, ԱՄՆ քաղաքացիներից ոչ ոք չի տուժել: Բլինքենի խոսքով՝ առկա տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևում կանգնած են Սուդանի Արագ արձագանքման ուժերի հետ ասոցացված միավորումները:
Սուդանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երկրի կանոնավոր բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև արդեն մի քանի օր է՝ բախումները շարունակվում են:
Սուդանի Զինված ուժերը և Արագ արձագանքման ուժերը տարաձայնություններ ունեն հատուկ ուժերին երկրի բանակում ինտեգրելու և բանակի գլխավոր հրամանատար ընտրելու հետ կապված: Արագ արձագանքման ուժերը նաև պնդում են, որ երկիրը չեն կարող ղեկավարել զինվորականները:
Սուդանում զինված բախումների հետևանքով տուժել է 1000-ից ավելի մարդ, զոհվել է 185-ից ավելի քաղաքացիական անձ: