ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ից մայիսի 10-ը մի տանիքի ներքո մեկտեղվելու են երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր՝ մայրաքաղաք Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից:
Փառատոնի շնորհիվ գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն կստանա հաղորդակից դառնալու հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումներին:
Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու նաև «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ:
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: