Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև 2023» համատեղ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Կարսում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան: Այցի շրջանակում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: