Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին հայտնել է, որ Վարշավան սկսել է Կալինինգրադի մարզի հետ սահմանին ժամանակակից էլեկտրոնային պատնեշի կառուցումը:
Նա հավելել է, որ դա կլինի եզակի պատնեշ, որը հագեցած կլինի ցերեկային և գիշերային տեսողության տեսախցիկներով, շարժման սենսորներով և այլ միջոցներով, որոնք թույլ կտան վերահսկել սահմանը 24 ժամ:
Լեհաստանի իշխանությունները նախատեսում են աշխատանքներն ավարտել այս տարվա աշնանը։
Ավելի վաղ Կալինինգրադի մարզի հետ սահմանին կառուցվել էր 107 կմ պատնեշ՝ բաղկացած փշալարերի երեք շարքից: