Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի գործակցությունը կայունացնող ազդեցություն ունի աշխարհում և օգնում է նվազեցնել լարվածությունը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համակարգում են իրենց գործողությունները համատեղ ծովային և օդային պարեկության, զորավարժությունների նախապատրաստման ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Կողմերը վստահություն են հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի ռուս-չինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և հնարավորություն կտա անկեղծորեն քննարկել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրներ: