Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիմելով քաղաքացիներին, հայտարարել է, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին նոր օրենքը, որ ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից 64 տարեկան, ուժի մեջ կմտնի այս աշնանը:
Մակրոնն այս բարեփոխումն անհրաժեշտ է համարել և հավելել է, որ այն կօգնի «կենսաթոշակով ապահովել յուրաքանչյուրին և ավելի շատ օգուտ կտա պետությանը»: