ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 18-20-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ հայտնում են նախագահի աշխատակազմից:
Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը։