Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի պետական դրոշի հետ կապված միջադեպի վերաբերալ:
«Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է կապված լինի քաղաքականության հետ։ Ես անձամբ կարող եմ հաստատել միջոցառման հենց սկզբից սպորտային պատվիրակությունների համար նախատեսված անվտանգության ամենաբարձր մակարդակը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոնֆլիտին: