Վրաստանն առաջին անգամ զեկույց է պատրաստել Եվրամիությանն անդամակցության համար Կոպենհագենի չափանիշներին տարբեր ոլորտներում համապատասխանության մասին: Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Զեկույցը կներկայացվի Եվրահանձնաժողովին: Զեկույցի հիման վրա վերջինս գնահատական կտա Վրաստանի՝ քաղաքականության, տնտեսության և տարբեր ոլորտների ԵՄ չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:
Փաստաթուղթը բաղկացած է 35 գլխից և պարունակում է վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ին ինտեգրման շրջանակում արված աշխատանքը:
Վրաստանի կառավարությունից հայտնել են, որ Եվրահանձնաժողովն իր գնահատականը կհրապարակի 2023 թվականի աշնանը, որի հիման վրա տարեվերջին Եվրոպական խորհուրդը կքննարկի Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը: