2023 թվականի ապրիլի 17-ին շրջանառության մեջ է դրվում «Յուրգիս Բալտրուշայտիսի 150-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանում Լիտվայի համայնքի նախագահ Օլգա Արզումանյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է լիտվացի դիվանագետ, բանաստեղծ և թարգմանիչ Յուրգիս Բալտրուշայտիսը (1873-1944 թթ.):
Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված են էջեր Յուրգիս Բալտրուշայտիսի գրքերից, ինչպես նաև՝ «150-ԱՄՅԱԿ», «ՅՈՒՐԳԻՍ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍ» և «ԼԻՏՎԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:
Յուրգիս Բալտրուշայտիսը Լիտվական հանրագիտարանի համար գրել է ընդարձակ ակնարկ հայ գրականության մասին՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը, ինչպես նաև թարգմանել է Ալեքսանդր Ծատուրյանի, Վահան Թեքեյանի բանաստեղծություններից։
Թողարկման օրը` 17 ապրիլի 2023 թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը՝ 1000 հատ