Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ համատեղ մշակել և շահագործման է հանձնել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի ստացումն ամբողջությամբ էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով ստանալու գործիքակազմը։
Այսուհետ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց՝ հարկադիր կատարման ենթակա պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կստանա ինքնաշխատ, էլեկտրոնային եղանակով՝ թղթային տարբերակով հարցում ուղարկելու փոխարեն։
Ավարտվել են նաև ծառայության և ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջև տեղեկատվության ինտեգրման աշխատանքները։ Այսուհետ իրավաբանական անձանցից չի պահանջվի իրենց հարկադիր կատարման ենթակա պարտավորությունների մասին տեղեկության ներկայացում։ Այն կստացվի ինքնաշխատ եղանակով։
Ներդրված գործիքակազմերի շնորհիվ կրճատվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար ծախսվող ժամանակը։