Որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն՝ Երևանում կստեղծվի մունիցիպալ ոստիկանություն: Քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝ հայեցակարգի մշակման ու համակարգի ստեղծման ուղղությամբ:
Մինչև այս շաբաթվա վերջ համայնքի ձեռք բերած նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը կլինի Երևանում: Հաջորդ փուլով նախատեսվում է տրոլեյբուսային հավաքակայանը համալրել ևս 15 շարժակազմով:
***
Երևանում հասարակական տրանսպորտի նոր խելացի կանգառասրահների տեղադրման համար կմշակվի հայեցակարգ: Աշխատանքներն ընթացքի մեջ են, դիզայներները էսքիզային տարբերակներ են մշակում:
***
Ավարտին է մոտենում Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգման ծրագիրը: Բնակիչների լիարժեք հանգստի համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: