Մեղադրող դատախազը միջնորդեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին դատապարտել տուգանքի՝ 500 հազար դրամի չափով։
Դատախազ Արմեն Գևորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով՝ նշելով, Մանուկյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ։
Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչերի համար։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան