Գերմանիան պնդում է, որ Եվրամիությունը Ռուսաստանի քաղաքացիական միջուկային էներգիան ներառի Մոսկվայի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում։ Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը:
«Գերմանիայի կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է քաղաքացիական միջուկային ոլորտը ներառել սահմանափակող միջոցների նոր փաթեթում: Սա պետք է լինի պատժամիջոցների հաջորդ փաթեթի մի մասը»,- ասվում է տնտեսական դեպարտամենտի հայտարարության մեջ: