Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ երկարամյա ծառայության, համակարգի կայացման գործում ներդրած մեծ ավանդի, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար փ/ծ պաշտոնաթող գեներալ Համլետ Մաթևոսյանը պարգևատրել է շնորհակալագրով։
Համլետ Մաթևոսյանն երեք տասնամյակ ղեկավարել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, երկու մենագրության, ավելի քան 185 գիտական և գիտամեթոդական աշխատանքների, այդ թվում՝ 6 դպրոցական դասագրքի և 4 ուսուցչական ձեռնարկի համահեղինակ է։
Ռեկտորի պաշտոնում ծառայության սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, 2023 թվականի ապրիլից զբաղեցնում է ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնը։