Քաղաքապետարանի խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև վթարային շենքերի խնդրին: Նշվել է, որ Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Համայնք - կառուցապատող - բնակիչ գործակցության շրջանակում որոշում է կայացվել տեղում կառուցել նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով:
«Երևանում այսօր չորրորդ կարգի վթարայնության 13 շենք կա, և մենք փուլ առ փուլ պետք է ամբողջությամբ լուծենք այդ խնդիրը: Գործընթացը մի շարք հասցեներում արդեն սկսված է, տարբեր տեղերում տարբեր խնդիրներ ունենք և մենք պետք է յուրաքանչյուրի առնչությամբ ուղեգծենք հստակ ճանապարհներ ու մոտեցումներ»,- շեշտել է փոխքաղաքապետ Ավինյանը: