Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 17-18-ի այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։