Ուկրաինան հայտնում է Բախմուտում «աննախադեպ արյունալի մարտերի» մասին։ Կիևը պնդում է, որ իր զորքերը շարունակում են պահել քաղաքը, մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ հաջողություններ է գրանցել երբեմնի մեծ արդյունաբերական կենտրոնում, գրում է Euronews-ը:
Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են 80 հազար մարտիկ ուղարկել Բախմուտի շրջան, որպեսզի ռուս զինվորականներին թույլ չտան շրջափակել քաղաքը։
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունների՝ Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը գործնականում շրջափակված է Բախմուտի արևմտյան ծայրամասում, «Վագների» զինյալները վերահսկողության տակ են վերցրել քաղաքի տարածքի երեք քառորդը: