Ուկրաինայից գրեթե ամեն օր հաղորդումներ են ստացվում քաղաքացիական բնակչության շրջանում ականների հետ կապված զոհերի մասին: Առավել հաճախ նման լուրեր ստացվում են Խերսոնի և Խարկովի շրջաններից, որոնք նախկինում Ռուսաստանը մասամբ գրավել էր, գրված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության ամենօրյա զեկույցում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ականների պայթելու վտանգը մեծանում է գարնան գալուստով և գյուղատնտեսական գործունեության ակտիվացմամբ, նախազգուշացնում են զեկույցի հեղինակները:
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է ավելի քան 750 ականի պայթյուն, յուրաքանչյուր ութերորդ դեպքը կապված է եղել երեխայի հետ: Բրիտանական ռազմական հետախուզությունում կարծում են, որ առնվազն տասը տարի կպահանջվի Ուկրաինան ականներից մաքրելու համար: