Ապրիլի 18-19-ը նախատեսվում է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի պաշտոնական այցը Ադրբեջան։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելի արտգործնախարարը Բաքվում կմասնակցի Ադրբեջան-Իսրայել միջկառավարական հանձնաժողովի նիստին։
Իսրայելական լրատվամիջոցները տեղեկացնում են նաև մայիսին նախագահ Իցհակ Հերցոգի՝ Ադրբեջան սպասվող այցի մասին։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թել Ավիվում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացումը, որին մասնակցել է արտգործնախարար Բայրամովը: