Ֆրանսիայում հրշեջներին հաջողվել է մարել այս տարվա առաջին խոշոր բնական հրդեհը Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում, որը խիստ տուժել է երաշտից: Կիրակի առավոտյան հրդեհը ոչնչացրել է 931 հեկտար անտառն ու անցել Իսպանիայի տարածք, հայտնում է BFMTV-ն։
Երկուշաբթի առավոտյան հրդեհի տարածումը հնարավոր է եղել կասեցնել քամու հանդարտման շնորհիվ։ Կրակը, սակայն, ամբողջությամբ դեռ չի մարվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է մոտ 500 հրշեջ: Բնակիչների մի մասը տարհանվել է։
Ապրիլի 17-ին տուժած շրջան է այցելել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Նա ասել է, որ հրդեհների սեզոնը երկրում սկսվել է ապրիլին՝ սովորականից շուտ, ինչը գլոբալ տաքացման հետևանք է: