Երեքշաբթի ադրբեջանական հերթական սադրանքի պատճառով Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում մեր զինված ուժերի 4 ծառայող զոհվեց, 6-ը վիրավորվեցին: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց՝ սադրանքը կանխատեսելի էր, տրվել էին կոնկրետ հանձնարարականներ, որոնց կատարումը, ըստ վարչապետի, ձախողվել է: Թե ինչու և ում մեղավորությամբ՝ չհաղորդվեց: Ենթադրվում է՝ առաջիկայում մանրամասները կպարզվեն քննությամբ:
Իսկ 44-օրյա պատերազմի ձախողումների հնարավոր մեղավորների գործերն արդեն երրորդ տարին են քննվում:
Մեղադրանքները տարաբնույթ են՝ պետական դավաճանությունից մինչև մարտադաշտն ինքնակամ լքելը, որի պատճառով տասնյակ զինվորներ են զոհվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան