Կովկասի բնության հիմնադրամը, Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը և Շրջակա միջավայրի նախարարությունը կհամագործակցեն Բույսերի մոնիթորինգի հնգամյա ծրագրի շրջանակում: ՇՄՆ կազմում գտնվող 4 ԲՀՊՏ-ներում կիրականացվեն դաշտային հետազոտություններ։ Ծրագիրը ֆինանսավորում է Կովկասի բնության հիմնադրամը (CNF)՝ աշխատանքների համար հատկացնելով 300 հազար եվրո։ Ծրագրի շրջանակում բուսաբանության ինստիտուտի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար CNF-ի կողմից նվիրաբերվել են նաև 11 համակարգիչներ և «Ռենո Դասթեր» ավտոմեքենա։
Հնգամյա ծրագրի ներկայացման միջոցառմանը մասնակցել են ՇՄ փոխնախարար Արամ Մեյմարյանը, պաշտոնատար անձինք ու ներկայացուցիչներ ԲՀՊՏ-ներից, նվիրաբերության պայմանագիրը ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի միջև՝ բույսերի կենսաբազմազանության համատեղ մոնիթորիգի իրականացման նպատակով։