Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-ին մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Առաջինը պայքարի մեջ են մտել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Վազգեն Թևանյանը (65 կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 հաղթելով իսրայելցի մրցակցին:
Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվեց բուլղարացի Վանգելովին:
Սերգեյ Սարգսյանը 0:8 հաշվով պարտվեց գերմանացի Թիեյլեին:
Արման Ավագյանը 5:1 հաշվով հաղթեց բուլղարացի մրցակցին: