Կան մասնագիտություններ, որոնք ուսումնասիրող մագիստրոսները, ասպիրանտները ու օրդինատորները ուսման վարձը կարող են ծածկել եկամտահարկով, եթե իհարկե զուգահեռ նաև աշխատում են: Սրանով պետությունը մի քանի հարց է փորձում լուծել. խրախուսել, որ աշխատող երիտասարդները բարձրագույն կրթություն ստանան և հակառակը՝ կրթությանը զուգահեռ փորձ ձեռք բերեն աշխատաշուկայում ու նաև շահագրգռված լինեն, որ գործատուն վճարի անհրաժեշտ հարկերը՝ խոսափելով ստվերային գործարքներից:
Ուսումն ու աշխատանքը ոչ բոլորի մոտ է ստացվում համատեղել. հավելյալ ծանրաբեռնվածությունը հնարավոր է ազդի առաջադիմության վրա: Չկա՞ արդյոք նման վտանգ. առանձին ուսումնասիրություն չի արվել, բայց, մասնագետները շեշտում են՝ հենց այդ մտավախությունը հաշվի առնելով ծրագրում չեն ընդգրել բակալավրիատի ուսանողներին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան