Ապրիլի 4-14-ն Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից թվով 9 հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթացներ և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց մասնակցել են վերը նշված հաստատությունների աշակերտները, ուսանողները և ուսուցչադասախոսական կազմը։
Ցուցադրվել են երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ տեսաֆիլմեր, ինչպես նաև թեմային առնչվող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։