Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական «Հանդիսավոր երեկո» մեկնարկային միջոցառումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք։
Երեկոյին առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի վերականգնված տարբերակից հատված:
Էկրանին ցուցադրվել են տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները։
Կենդանի կատարումներով հնչել են հայ կինոյի երաժշտական ստեղծագործությունները։
Անդրադարձել է եղել նաև հայկական մուլտիպլիկացիայի հիմնադրման 85-ամյակին։