Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ Վիեննայում կայացած հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։
«Հելգա Շմիդի հետ քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն Ուկրաինայում և Հարավային Կովկասում»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում: