Ապրիլի 15-ին՝ ժամը 15:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել` 15:47-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր: