Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ:
Ավտոբուսները կսպասարկեն համար 1 ավտոբուսային նոր երթուղին: Այն Աջափնյակը Կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին: Այս ավտոբուսները տեղափոխում են 25 նստած և 80 կանգնած ուղևոր:
14 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի 8.6 մետրանոց ավտոբուսներն էլ համալրել ու սպասարկում են գործող համար 58 ավտոբուսային երթուղին՝ Ավանից-էրեբունի: