Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցապայքարն այսօր է մեկնարկում և կտևի մինչև ապրիլի 23-ը: Հայ ծանրորդները պայքարի մեջ կմտնեն վաղը:
Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությանը մասնակցելու համար մեր երկիր է ժամանել 40 երկրի 380 մարզիկ: Նրանց թվում են նաև Ադրբեջանի ներկայացուցիչներ: Երեկ բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպից հետո, սակայն, Բաքուն հայտարարել է, որ հետ է կանչում իր մարզիկներին: