Ապրիլի 14-ին` ժամը 23:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Երևանի Գեներալ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Hyundai Getz և BMW COUPE մակնիշների ավտոմեքենաները․ կա չորս տուժած։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են, իսկ մյուս տուժածներին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և շարժիչների հատվածում իրականացրել հովացման աշխատանքներ։