Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար, հայտարարել է փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Ըստ նրա` եթե մեծ էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը, այսօր շանսերը բավականին նվազել են:
Հիշեցնենք, որ ծանրամարտի ԵԱ բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպից հետո Բաքուն հայտարարել է, որ հետ է կանչում իր մարզիկներին: Այդ կապակցությամբ հայտարարություն էր տարածել նաև ԿԳՄՍ նախարարությունը: