«Պատրաստ ենք բոլոր դիտարկումներն ու առաջարկները մանրամասն քննարկել՝ արդյունքում ունենալու Առողջության համապարփակ ապահովագրության լավ մոդել»,- շուրջ երկու տասնյակի հասնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Քննարկմանը ԱՆ խորհրդական, փորձագետ Սամվել Խարազյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որից հետո կետ առ կետ քննարկվել են հայեցակարգի դրույթները:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են արել: Առաջիկա մեկ ամսում նրանք հնարավորություն ունեն նաև դիտարկումները գրավոր ուղարկել առողջապահության նախարարություն: