Ռուսաստանի ԱԳՆ-ն թշնամական գործողություն է անվանել Օսլոյում դեսպանատան աշխատակիցների արտաքսումը:
«Օսլոյում Ռուսաստանի դեսպանատան 15 աշխատակիցներին անցանկալի անձ հայտարարելը Ռուսաստանի դեմ թշնամանքի կանխամտածված սրում է։ Ռուս դիվանագետներին կոնկրետ պահանջներ չեն ներկայացվում»,- այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նորվեգիան 15 ռուս դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել: Ըստ Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Աննիկեն Հուիտֆելդտի՝ նրանք բոլորը դիվանագիտական քողի տակ աշխատել են ռուսական հատուկ ծառայությունների համար:
Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները փորձել են հավաքագրել իրազեկողների, ռադիոհետախուզություն անցկացնել և ձեռք բերել առաջադեմ տեխնոլոգիաներ: