Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին հաջորդած ճեպազրույցում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է. «Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի մոտ ապագայում»։
Նա նշել է, որ Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար և շարունակում է իր ջանքերն այդ ուղղությամբ։
«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,- հավելել է Մատվիենկոն։