Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ դեսպան Արմելլա Շաքարյանը հանդիպում է ունեցել Կենտրոնամերիկյան խորհրդարանի փոխնախագահ Իլիանա Կայեսի հետ։ Քննարկվել են կառույցի հետ համագործակցության հարցերը։ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և ստեղծված անվտանգային մարտահրավերները։