Սյունիքի մարզում բնակիչների կողմից հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին արդեն ոստիկանությունում չէ, նրան փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում արդեն 3 օր փնտրվող ադրբեջանցի երկրորդ զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել է Կապանի Աճանան գյուղի տարածքում:
Պաշտպանության նախարարությունն ապրիլի 10-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի մեկ զինծառայողի հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Նրան գտել էին Սիսիանի Աշոտավան գյուղի տարածքում, հենց նա էր ասել, որ իր հետ ևս մեկն է եղել: