Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորը ցավով տեղեկացնում է, որ 87 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ (1994-2004 թթ.), Հայաստանի շախմատի կրկնակի չեմպիոն Վանիկ Զաքարյանը:
Պարգևներ և կոչումներ
• ՖԻԴԵ-ի միջազգային կազմակերպչի դիպլոմ (1996)
• Նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում
• Շախմատային «Օսկարի» դափնեկիր
• Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2003)
• Մովսես Խորենացու մեդալ
• Անանիա Շիրակացու մեդալ (2003)
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)
Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը՝ 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ):
Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն վայրից: