Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ:
Ողջունելով հյուրին` Լևոն Հովհաննիսյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությունը՝ նշելով, որ երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար կա լայն դաշտ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:
Կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա առարկայական գործակցություն ծավալել հստակ ուղղություններով:
Առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն փաստաթղթի ստորագրումը: