Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Տեղեկությունը «Լուրերին» հաստատեցին դատախազությունից։ Բարձրաստիճան նախկին սպան մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանազանցության և անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։
Արզումանյանը 6 ամիս է՝ անազատության մեջ է։