Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 5, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության՝ 2, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, մշակութային արժեքների մաքսանենգության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: