Կառավարության աջակցությամբ ձեռք բերված վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ, բարելավվել է Կենտրոնի փորձագիտական հետազոտությունների արդյունավետությունը՝ նպաստելով իրականացվող փորձաքննությունների ենթատեսակների ընդլայնմանն ու դրանց իրականացման ժամկետների կրճատմանը: Նշվածն ունի կարևոր նշանակություն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն աջակցելու գործում։
Որակական ավելի բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով այժմ հնարավոր է իրականացնել նաև հողի հետազոտություն հետևյալ տեսակներով՝
հողի մորֆոլոգիական հատկանիշները.
հողի հիդրոսկոպիկ ջրի որոշում.
հողի մեխանիկական կազմի որոշում.
հողի օրգանական նյութերի հետազոտություն.
հողի քիմիական հատկանիշների հետազոտություն (կարբոնատայնություն և pH).
հողի հեշտ հիդրոլիզվող ազոտի որոշում.
կարբոնատային հողերում շարժուն ֆոսֆորի որոշում.
փոխանակային կալիումի որոշում.
հողի քիմիական տարրերի որոշում։