Ադրբեջանը դիմել է D8-ին՝ «Զարգացող ութնյակ» տնտեսական համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։ Այս մասին Haber Türk հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա կարևորել է այս կազմակերպության շուտափույթ վերափոխումը D20-ի: Չավուշօղլուն ընդգծել է նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտությունը:
«Զարգացող ութնյակն» ընդգրկում է Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը և Թուրքիան: