Ամերիկյան կողմը սկսել է վիզաներ տրամադրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության անդամներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու համար, որտեղ Ռուսաստանը նախագահում է ապրիլից, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
Միաժամանակ արտգործնախարարությունը նշել է, որ «դարձյալ փակուղային վիճակում է ռուս լրագրողներին վիզաներ տրամադրելու հարցը, որոնք պետք է լուսաբանեն ռուսական պատվիրակության աշխատանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»։
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն էլ տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության նախազգուշացման մասին, ըստ որի Միացյալ Նահանգները խոստացել է սառը ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի ժամանակ, գրում է РИА Новости-ն։