Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին տրված վարկանիշը՝ այն թողնելով անփոփոխ՝ (IFSR) Ba3 և հեռանկարը՝ բացասական։
Ընկերության վարկանիշը համընկնում է ՀՀ սուվերեն վարկանիշին։ Վարկանիշի տրամադրման գործընթացում Moody’s-ի վարկանիշային գործակալության կողմից հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել ընկերության կապիտալում պետական մասնակցությունը, ընկերության բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակը, ինչպես նաև ընկերության համագործակցությունը Swiss Reinsurance Company Ltd Aa3 (excellent) outlook stable վարկանիշ ունեցող հեղինակավոր վերաապահովագրող կազմակերպության հետ:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն մեծապես կարևորում է այս գնահատականը, որը փաստում է ընկերության հուսալիության և վստահության բարձր մակարդակի մասին։
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն նաև կարևոր է համարում նման վարկանիշի ստացումը ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար: